Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Կիև, որտեղ նա բանակցում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
BBC-ի տեղեկացմամբ՝ երկու երկրների առաջնորդների հանդիպման լուսանկարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է՝ Զելենսկու և Ջոնսոնի հանդիպմանն այլ մասնակիցներ չեն եղել նրանք դեմ առ դեմ են հանդիպել։
Ավելի վաղ Ջոնսոնը հայտարարել էր՝ Ուկրաինային 100 մլն ֆունտ արժեքով լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի՝ ի պատասխան Կրամատորկի կայարանի գնդակոծության, որի ընթացքում քաղաքից տարհանվել ցանկացող 52 մարդ էր զոհվել։