Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը
«Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Ռուսաստան Հայաստանի վարչապետի կատարելիք այցի նախապատրաստումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլի մամուլի հաղորդագրությունում նաև նշվում է՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների մասին։
«Այս համատեքստում Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021թ․ նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի զատման հանձնաժողովի ստեղծումը եւ տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի մեկնարկը։ Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման թեմային։
Ռուս-հայկական ակտիվ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։