Երկրաշարժ՝ Թուրքիայում
Շաբաթ օրը Թուրքիայի արեւելքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունը, հաղորդում է AP-ն։
Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է՝ տեղական ժամանակով 17:02-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մալաթիա նահանգի Փյություրգ քաղաքում։ Գրանցվել են 6,7 կիլոմետր խորությամբ ստորգետնյա ցնցումներ;