Ադրբեջանցի զինծառայողների և ռուս խաղաղապահների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների և ռուս խաղաղապահների միջև տեղի է ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, ըստ մեր աղբյուրի, ադրբեջանցիները, ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաև օդ են կրակել։
«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է՝ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները տեղափոխվել են հիվանդանոց։