Օրինապահ հարկ վճարողի համար թույլատրելի խախտումների շեմը կբարձրացվի մինչև 10 մլն դրամԴրա համար երեկ խորհրդարանում հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Քաղաքական վերլուծաբանԼռել չի՛ կարելի. Արթուր Պապյանը՝ Արթուր Դանիելյանի ու Վահրամ Սահակյանի կալանավորման մասինԳեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածքԿառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելԵկեղեցին թող առաջարկ անի՝ ուզո՞ւմ են պահել կուսակրոնության ինսիտուտը՝ շատ լավ, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ․ Նիկոլ ՓաշինյանՄենք ադեկվատությունը չպետք է կորցնենք. Փաշինյանը սարսափած է երեկվա ԱԺ-ի քննարկումներիցԱդրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի փախուստի դիմելու մասին լուրերը
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Անհետ կորած անձանց հարցով պատրաստ ենք համագործակցության, բայց Ադրբեջանում հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով․ ՓաշինյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Երևան-Սևան ավտոճանապարհին վթարից տուժածների առողջական վիճակը բավարար է․ նրանք դուրսգրման փուլում ենԱլեն Սիմոնյան, խոսելուց առաջ մտածեք նոր արտահայտեք ձեր մտքերը. Գոռ ՎարդանյանԱյսօր էլ է պատերшզմի օր, այսօր էլ ենք նահատшկներ տվել, ի՞նչ անենք. ՓաշինյանՄի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք․ Նիկոլ ՓաշինյանԱնհայտ կորած անձանց հարցը Ադրբեջանի և ՀՀ-ի խաղաղության գործընթացի մաս է․ ՉավուշօղլուՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան առաջիկա այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն. ՊեսկովԻշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ․ Տիգրան ԱբրահամյանՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Իրականում էս խնդալու մեղադրանքներն ու ցինիկ պահվածքը խոսում է սրանց վախերի մասին. «զադնի դնող» էլ չկա». Արմեն Հովասափյան
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
Ի՞նչ ունեցվածք ունի Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը․ 6 մեքենա, 11 մլն դրամ եկամուտ. «Ժողովուրդ»
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը. «Հրապարակ»ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»Այսօր 7 ժամ հոսանքազրկումներ կլինեն Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան. «Հրապարակ»Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8 տուժածՋերմուկում լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի օգտին է աշխատելու. «Հրապարակ»Արթուր Դանիելյանի գործով դատավորը Փաշինյանի աշխատակազմում 3 տարի վարչության պետ է աշխատելՈ՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»«Նուբարաշենի» 57-րդ խցից.փորձում է իրեն համայնքապետ զգալ. «Հրապարակ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»ԱԱԾ մեկուսարանը՝ քաղաքական աստղաբույլ. «Ժողովուրդ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Կատարում հրթիռակոծվել է նավ.կան վիրավորներՀայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու. «Հրապարակ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանինԱՄՆ-ում ՀԴԲ-ն կանխել է առևտրի կենտրոնի վրա հարձակումը՝ ձերբակալելով 18-ամյա կասկածյալինԹրամփը հայտնել է հոկտեմբերի 7-ի հարձակման երրորդ տարելիցին Նեթանյահուի հետ ունեցած զրույցի մասինFlydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթելԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի
Հասարակություն

Հարավային Կովկասում գորշ արջերի վրա սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ազդեցությունը

Լևոն Հարությունյանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2021»-ի հաղթողներից:

Ստացած դրամաշնորհի շրջանակում Լևոն Հարությունյանն ուսումնասիրելու է Հարավային Կովկասում գորշ արջերի վրա սոցիալ-էկոլոգիական իրավիճակի ազդեցությունը:

Գորշ արջի խնդիրները Հարավային Կովկասում

Կովկասն աշխարհի կենսաբազմազանության 36 կիզակետերից մեկն է, որն աչքի է ընկնում հազվագյուտ և վտանգված կենդանական ու բուսական տեսակներով: Դրանց թվին է պատկանում գորշ արջը, որը, թեև տարածված տեսակ է, այնուամենայնիվ հատկապես հետխորհրդային շրջանում մի շարք խնդիրների առաջ է կանգնել. խաթարվել է կենսամիջավայրը, ուժգնացել է ապօրինի որսը: 

Արջերի բնական ապրելավայրերը նվազել են, այդ պատճառով նրանք հաճախ ստիպված են լինում սնունդ հայթայթել մարդու գործունեությամբ ստեղծված աղբյուրներից: Դրա հետևանքով վնասվում են գյուղատնտեսական տարածքներ, մեղվանոցներ, տնային կենդանիներ:

Այս երևույթն իր հերթին ավելացնում է ճնշումը և կոնֆլիկտի հավանականությունը՝ մարդու և գորշ արջի միջև:

Իմ աշխատանքի նպատակն է ուսումնասիրել նշված խնդիրները: Նախկինում որոշ ուսումնասիրություններ արվել են, սակայն լայնածավալ և համապարփակ հետազոտություն չի անցկացվել: 

Ինձ օգնում է լավագույն մասնագետներից կազմված միջազգային թիմ՝ Գերմանիայի Հումբոլդտի համալսարանից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից:

Չհանձնվելու մասին

Կենսաբանությունն ինձ միշտ է հետաքրքրել, սակայն եղել են նույնիսկ պահեր, երբ որոշել եմ թողնել սիրելի զբաղմունքս:

Սակայն ստացվեց այնպես, որ ճիշտ պահին ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ ոգևորեցին ու մասնագիտական փորձ տվեցին՝ այդպիսով ուղղորդելով այնտեղ, որտեղ այժմ գտնվում եմ:

Ցանկության դեպքում գտնվում են նաև հնարավորությունները 

Երիտասարդ գիտնականների խնդիրները շատ են՝ ֆինանսավորում, ժամանակակից լաբորատորիաներ, տեխնիկական

միջոցներ և այլն: Դրանց վրա շատ չեմ կենտրոնացել, բայց կարծում եմ, որ ցանկության դեպքում կարելի է գտնել նաև հնարավորություններ:

Կարելի է նշել նաև ընդհանուր կրթական համակարգի որոշ թերություններ, որոնք երբեմն դժվարացնում են ավելի հմուտ գիտելիքներ և փորձառություն ձեռք բերելու գործընթացը:
Սակայն նշեմ, որ նվիրյալ մարդկանց աշխատանքի շնորհիվ իրավիճակն աստիճանաբար դրական ուղղությամբ է զարգանում:

Գիտությամբ զբաղվելը «գայթակղիչ է»

Գիտնականների ֆինանսավորումը բարձրացնելու ուղղությամբ պետական մակարդակով որոշ փոփոխություններ են ձեռնարկվել, բայց երևի դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Շատ կարևոր են տեղական դրամաշնորհների հասանելիությունը և քանակը: Ինչ խոսք, աստիճանաբար կարգավորվում են նաև այդ խնդիրները: Ոչ պետական
դրամաշնորհներ գտնել իհարկե կարելի է, որոնց միջոցով կարող ես խնդիրներ լուծել, բայց պետք է նկատել, որ դրանք սովորաբար կարճաժամկետ են լինում:

Գիտությունը՝ մասնագիտություն, բնությունը՝ հոբբի

Իմ բոլոր հետաքրքրությունները կապված են մասնագիտությանս հետ: Բացի արջերից՝ հետաքրքրված եմ նաև թռչնատեսակներով, աշխատում եմ հաճախ բնության մեջ լինել՝ նրանց դիտարկելու, լուսանկարելու համար:

Հաճախ բնապահպանության թեմայով կամավոր դասընթացներ եմ անցկացնում դպրոցականների հետ ՝ հաճելին օգտակարի հետ համադրելով: Սիրում եմ նաև ամենագնացով արտաճանապարհային արկածներ: