Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. կա կասկածյալ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր ապրիլի 11-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տղամարդը սպանվել է կրակոցներից, իսկ սպանության կասկածանքով որոնվում է Գորիսում հայտնի ընդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական գործիչներից մեկի ընկերը Գորիսի բնակիչ Հ․Ս-ն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: