«Շտապբուժօգնության» 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա. քաղաքապետարան
Ասֆալտապատման աշխատանքներից անմիջապես հետո փողոցները պետք է գծանշվեն. ոլորտների պատասխանատուներին հանձնարարվել է գործընթացը կազմակերպել համակարգված, որպեսզի գծանշման հետ կապված ուշացումներ չլինեն: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 11-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ կատարելու, ինչպես նաև լուսացույցներ ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները:
Բացի այդ, նշվել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ «Շտապբուժօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործում է հետադարձ զանգի հնարավորությունը: Նոր համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը կգրանցվեն և անպատասխան չեն մնա: