Սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ. ՇՄՆ
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է․
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում: