Մասիսում տեղադրվեց Արցախի դրոշը. Դավիթ Համբարձումյան
Մասիսում բնակվող արցախահայերի խնդրանքով Մասիսում տեղադրվեց Արցախի դրոշը։ Սիրով համաձայնվել և հանձնարարել եմ կազմակերպել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Լիահույս եմ` գալու է այն ժամանակը, որ Արցախի Հանրապետության դրոշը ծածանվելու է Հադրութի և Շուշիի վարչական նստավայրերում…»: