Մենք երախտապարտ կլինենք․ Ուկրաինայի նախագահը Հարավային Կորեայից ռազմական տեխնիկա է խնդրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսելով Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների հետ, խնդրել է նրանց իր երկրին տրամադրել ռազմական տեխնիկա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Զելենսկու խոսքին։
«Ուկրաինային անհրաժեշտ են տարբեր ռազմական տեխնոլոգիաներ՝ տանկեր, ինքնաթիռներ։ Հարավային Կորեան ունի տարբեր զինտեխնիկա, որը թույլ կտա կռվել ռուսական տանկերի ու հրթիռների դեմ։ Մենք երախտապարտ կլինենք, եթե Հարավային Կորեան օգնություն ցուցաբերի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկու ուղերձը հեռարձակվել է խորհրդարանական հեռուստաալիքի կայքում։ Ավելի վաղ Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինային ռազմական նյութերի տեսքով օգնություն տրամադրելու պլանների մասին, սակայն հրաժարվել էր մահաբեր զենք մատակարարել։ Այնուհետ նախատեսվում էր Ուկրաինա ուղարկել մոտ 20 ապրանք, այդ թվում՝ սաղավարտներ, չոր չափաբաժիններ, վերմակներ, առաջին օգնության փաթեթներ և վրաններ։