Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը
Հասարակություն

Ամենասարսափելի երազում անգամ չէինք պատկերացնի, որ Արցախի դրոշը Հայաստանի որևէ քաղաքում կամ Երևանում բարձրացնելը՝ կդառնա հերոսություն. Նազենի Հովհաննիսյան

Ամենասարսափելի երազում անգամ չէինք պատկերացնի, որ Արցախի դրոշը Հայաստանի որևէ քաղաքում կամ Երևանի տարբեր մասերում բարձրացնելը՝ կդառնա հերոսություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: 

«Որ Արցախի դրոշը Երևանի սրտում կունենա ՊԱՇՏՊԱՆՈւԹՅԱՆ կարիք՝ ինչ-որ անհասկանալի խմբավորումից, որոնք իբր հայ են... Իսկ իրականում՝ սրբապիղծներ:

Որ Սասունցի Դավթի էպոսը կպղծվի էդպես... կպղծվի նպատակային ու «ազգայինի» կեղծ դիմակի տակ՝ դրսի հերթական գրանտով:

Որ հայրենասիրությունը և հայրենատիրությունը կդիտվի իբրև «հետամնացություն»,
որ միջին վիճակագրական Հայաստանցին կդառնա իր երկրում ծառա՝ ոչ թե իր Երկրին ծառայող, այլև՝ թուրքին, ռուսին, թրքասերին, ամերիկացուն... տո ում ասես, միայն թե՝ ոչ հային... (տուրիզմի հետ չշփոթել):

Որ Ռուսաստանից Հայաստան «կտեղափոխվեն» ռուսական աղանդները՝ ուղիղ տեղի աղանդների տաք ծոցը...

որ Հայը գոնե իր մշակույթն ու լեզուն իր երկրում պարտադրի ՈՐևԷ օտարի, ինքը արագ ու «կազմակերպված»՝ հանուն բիզնեսի հաջողության, կդառնա օտար:

Որ մի փոր հացն ու «բարձրաստիճան» մի տխմարի հայացքն ու բարևը արժի մի Երազանք դարձած Հայրենիքի գին:

Որ արտաքին քաղաքականության ու դիվանագիտական բոլոր նորմերը թողած, վերելակային «դիվանագիտությամբ» կամ «սաստող» հայացքով՝ տարիների անվտանգությունն ու խաղաղությունը սպանածներին կդիմավորեն աղ ու հացով:

Որ արսինեխանջյանները կգան, սովորական քաղաքացուն կօգտագործեն որպես փալաս, ու կգնան իրենց «եվրոկանադական» տխմարությունները շարունակելու, ասես ոչինչ էլ չի եղել..

Որ Դադիվանքն իր օրում էդքան ուխտավոր չի տեսնի, քան կապիտուլացիայով՝ մի ստորագրությամբ այն թշնամուն նվեր տրված ժամանակ՝ ուղիղ 5 օր...որ հետո էլի դառնա հուշ...

Որ եկեղեցին հայի համար կմնա լոկ սիրուն շենք, աքլոր մորթելու, ծառին թաշկինակ կապելու տեղ... փոխարենը իր ներսի տաճարը նախ կանգուն պահելուն ու Տաճարում աղոթելուն, էլ չասեմ պատվիրաններով ապրելու մասին...

որ դրսի հայերը կարող ու ուժեղ են միայն, երբ ուժեղ է ՀՀ- ն ու կա ղեկավար...Իսկ առանց Հայաստան՝ ցաքուցրիվ՝ գիտությանը անհայտ մի ազգ...

Որ արվեստագետ կոչվածների մի մասը ոնց ուզի կապրի՝ պատճառ բռնելով,թե «չի զբաղվում «քաղաքականությամբ», թեև ակտիվ գոռում էր հրապարակում 4 տարի առաջ հենց քաղաքական մարիոնետ դարձած...

իսկ մյուս՝ մի քանի անհատը պիտի չապրեն իրենց կյանքով, չունենան անգամ իրենց պարզ երջանկությունն ու պիտի փրկեն, չէ՜, պարտավո՛ր են «փրկել» Հայրենիքը ու հետո էլի զոհ գնալ...

Որ ԱՄՆ-ում մեքենայից ոչ մի աղբ չնետողը, Հայաստանում իր հետևից թողնում է դարավոր ԱՂԲԻ հետք...

Որ հեռուստատեսությունը ոչ էլ կրթող է, անգամ ժամանց չի արդեն, փող լվալու կայան,և ոչ ոք՝ ոչինչ էլ Է՛Լ չի պահանջի...

Որ մեր պատմությունն էնքան թերի իմացանք ու դպրոցում էլ նորմալ չանցանք, որ լրիվ ջնջեցին՝ առանց էն էլ կիսատված մեր հիշողությունից...

որ ...

յուրաքանչյուրդ իր «որ»-ն ունի, վստահ եմ..

Ե՞լքը՝ չհոգնելն է:

Անկեղծ:

Չհիասթափվելը:

Չխոցվելն ու չչարանալը: Ելքը՝ Ծաղկազարդին պսակով նկարվելուց հետո գոնե՝ խորհուրդը հասկանալն է ու մյուս անգամ Ծեսին մասնակցելը...

Փնտրել արժանի հային ու գտնելով՝ իրարով շարժվել առաջ,
չսպասել՝ դիմացինդ ինչ կփոխի քո փոխարեն.դու փոխես:

Չբարկանալ նույնն բանն անգամ 1000 անգամ ասելուց, չընդունել դիմացինի անտարբերությունը:

Գտնել լուսավորը՝ ամենամութ անկյունում անգամ:

և վերջապես գիտակցել, որ Հայաստանը մեկն է, ու որքան էլ ծվատված լինի՝ ՄԻԱԿՆ Է:

Ու, եթե մի կողմ դնել ամենայն հայոց մեծամտությունն ու դրանից առաջացած խորը թերարժեքությունը՝ ապա հնարավոր կլինի տեսնել ու սովորել օտարից լավը, բայց ցույց տալ ու սովորեցնել՝ Հայոց լավագույնը: Գուցե մի օր նաև ՊԱՐՏԱԴՐԵԼ աշխարհին ամբողջական Հայաստանի և Արցախի՝ իսկապես արժանապատիվ ու ազատ Գոյության իրավունքը:

Ստորև կցում եմ Արման Թաթոյանի հրապարակած քարտեզը՝ ներկայիս վիճակով:

Մնացածը թողնեմ ձեր՝ տեսնելու և խորանալու կարողությանը...»: