Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի զորավարժությունները
Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Bold Dragon միջազգային գումարտակի զորավարժությունները, դաշինքի զինվորները ստացել են էստոնական լանդշաֆտում մանևրելու առաջին փորձը, երկուշաբթի հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության ուժերի կենտրոնական ռազմական պարապմունքների վայրում մեկնարկել է Bold Dragon զորավարժությունը, որին մասնակցում են երկրում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակը և պաշտպանության ուժերի 1-ին հետևակային բրիգադը: Զորավարժությունները ուղղված են դաշնակից զինվորների նոր հերթափոխի պատրաստմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։