Կրեմլը խոսել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին
Դաշինքի ընդլայնումը եվրոպական տարածաշրջանին անվտանգություն չի բերի, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ դաշինքն ինքնին ավելի շուտ առճակատման սրված գործիք է։ Սա այն դաշինքը չէ, որն ապահովում է խաղաղություն և կայունություն»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։