Պուտինը փակ բանակցություններ կվարի Ավստրիայի կանցլերի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը Մոսկվայում կհանդիպեն փակ ձևաչափով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Զրույցը լինելու է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Վիեննան է պնդել բանակցությունների փակ ձևաչափը։
Կրեմլի խոսնակը միայն հավելել է, որ կողմերը կարող են քննարկել նաև «գազի հետ կապված հարցեր»։