Վահրամ Դումանյանն ընդունել է երկրագնդի ուժեղագույն ծրագրավորող Գենադի Կորոտկևիչին
Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կմեկնարկելիք Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։
Ծրագրավորման աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր մրցույթի նախօրեին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ով նաև 2001 թ.-ից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանի տնօրենն է, ընդունել է Գենադի Կորոտկևիչին և ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանին: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։
Ծրագրավորման միջազգային թիմային ICPC մրցույթը կանցկացվի միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ, կմասնակցի 111 երկիր՝ ըստ բաշխված տարածաշրջանների: Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությունը։