Ի՞նչ է քննարկվելու Պուտին-Լուկաշենկո առաջիկա հանդիպման ժամանակ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը ապրիլի 12-ին կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն երկու երկրների համատեղ քայլերը՝ արևմտյան պատժամիջոցներին հակազդելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։
Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները Տիեզերագնացության օրը միասին կայցելեն Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան։ Լուկաշենկոն և Պուտինը կտեսնեն, թե ինչպես է ընթանում արձակման տիեզերական համալիրի շինարարությունը, ինչպես նաև կզրուցեն օդաչու-տիեզերագնացների և տիեզերակայանի աշխատակիցների հետ։
«Նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, Արևմուտքի կողմից կոլեկտիվպատժամիջոցների ճնշմանը հակազդելու համատեղ միջոցները, իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեկ առ մեկ ձևաչափով»,- հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։