Արմեն Փամբուխչյան ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: