ՀՀ և Հնդկաստանի առողջապահության նախարարները քննարկել են մի շարք ոլորտերում գործակցության եզրերը
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը, Հնդկաստանի կառավարության խնդրանքով, հանդիպում է ունեցել Հնդկաստանի առողջապահության և բարեկեցության, քիմիական նյութերի և պարարտանյութերի նախարար Մանսուխ Մանդավիայի հետ:
Օրակարգում եղել է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև գործակցության եզրերը`
դեղագործություն, բժշկական սարքավորումներ, կրթությունը և մասնագիտական փոխանակում: