Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը». Ալեն Սիմոնյան
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան հարցերին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է.
«Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ է: Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել հարցինՙ թե արդյոք Արցախը համարում է Ադրբեջանի ամբողջականության մաս:
«Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա։ Իսկ, եթե հարցի օգտատերը բավարարված չէ իմ պատասխանից, կարող է հետևել գործողություններին»,- ասել է նա։