Հանրապետության նախագահն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսական զարգացման գործընթացների և մարտահրավերների շուրջ (տեսանյութ)
Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են՝ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների, առկա տնտեսական մարտահրավերների, ապագայի հեռանկարների և անելիքների շուրջ: