Ադրբեջանում պահվող հայ գերիներին են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնել են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին, օգնել կապ պահպանել իրենց ընտանիքների հետ:
«Հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների և նամակների տեսքով փորձել ենք այս ընթացքում պահպանել տեսակցությունների պարբերականությունը և շարունակելու ենք, քանի դեռ անձինք գտնվում են անազատության մեջ»,- ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: