Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված վիճակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Արցախյան հիմնախնդրի շուրջ բավական ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո դեռևս աղոտ ակնկալիքներ կային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացը շուտով վերսկսվելու է։ Սակայն մինչ օրս համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի մեկնարկ տրված չէ։ Ճիշտ է՝ այդ ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի և Ալիևի հանդիպումներ տեղի ունեցան Մոսկվայում կամ Բրյուսելում, բայց այդ հանդիպումների ընթացքում շոշափվել են հիմնականում հումանիտար խնդիրներ, սահմանազատմանը, հրադադարի պահպանմանը վերաբերող հարցեր։ Եվ այդպես էլ կոնկրետ բովանդակային խոսակցություն կամ անդրադարձ Արցախի կարգավիճակի հարցին չի եղել։

Առկա իրավիճակում Ադրբեջանին ու Թուրքիային, մեծ հաշվով, ձեռնտու է, որ համանախագահության կողմից նախատեսվող բանակցություններն այդպես էլ չսկսվեն կամ, ընդհանրապես, Մինսկի խումբն ու համանախագահությունը երկրորդ պլան մղվեն, նույնիսկ չգոյության դատապարտվեն։ Թուրքիան, որը միշտ փորձել է դառնալ Մինսկի խմբի համանախագահ, Հայաստանի հետ հարաբերություններում իր նախապայմանների և այլ ջանքերի ներդրման արդյունքում ձգտում է առանձին՝ Թուրքիա-ՀայաստանԱդրբեջան հարթակ ստեղծել, որի միջոցով Հարավային Կովկասը կարող է դարձնել իր ազդեցության տիրույթ և, մեծ հաշվով, փոխարինել Մինսկի խմբին։ Հարց կարող է ծագել, թե այդ ինչպե՞ս էր պատահում, որ նախկինում եռանախագահներին հաջողվում էր կազմակերպել և առաջ տանել բանակցային գործընթացը, իսկ հիմա դա չի ստացվում։

Այս առումով ուշագրավ է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը միշտ էլ տարբեր հարցերի շուրջ հակասություններ են ունեցել, սակայն դա չէր խանգարում ընդհանուր մոտեցում ձևավորել Արցախի հարցում։ Եվ քանի որ տարիներ շարունակ բանակցային պրոցեսն ընթացել է և տարբեր լուծումների փաթեթներ են քննարկվել, ապա չէր կարող այնպես ստացվել, որ հանկարծ կտրուկ եռանախագահության ինստիտուտը դադարեցներ իր աշխատանքը։ Այսինքն, այդ ինստիտուտի հովանու ներքո բանակցային գործընթացը կանգնեցնելու հատուկ նախադրյալներ են ստեղծվել, որին նպաստել է նաև հայկական կողմը, ավելի ստույգ՝ Փաշինյանի իշխանությունը։ Օրինակ՝ իշխանության գալուց հետո Փաշինյանը նախընտրում էր Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից բանակցությունները տեղափոխել սեպարատ համաձայնությունների դաշտ։ Դուշանբեի վերելակային հանդիպումը դրա ամենավառ օրինակն էր։

Եվ ՀՀ իշխանությունների չմտածված քայլերի արդյունքում եռանախագահությունը քիչ-քիչ դուրս մղվեց, քանի որ այլևս համանախագահներն ի՞նչ շահագրգռվածություն պետք է ունենային հանդիպումներ կազմակերպելու հարցում, եթե հակամարտող կողմերն առանձին պայմանավորվածություններ են ձեռք բերում։ Մյուս կողմից էլ՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և միջազգայնորեն մեկուսացնելու Արևմուտքի գործելակերպը ևս ազդել են Մինսկի խմբի գործունեության վրա։ Պատահական չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում՝ ընդգծելով, թե դրանով նրանք հարվածի տակ են դնում հիմնախնդրի կարգավորումը և առաջին հերթին հայկական շահերը, քանի որ այս իրավիճակում ամենից շատ հայկական կողմին է պետք, որ Մինսկի խմբի եռյակը գործի։ Ստացվում է, որ համանախագահող երկրներից մեկը փաստացի վկայում է, որ Մինսկի խմբի եռյակի ձևաչափը փաստացի չեղարկվել է։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները Էդուարդ Աղաջանյանի դեմքով արձագանքում են, թե դա միայն Լավրովի ընկալումն է, քանի որ իրենք առանձին շփումներում պատրաստակամություն են ստանում թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ գործընկերներից։

Այդ դեպքում, եթե պատրաստակամություն կա ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից, ապա ինչո՞ւ եռանախագահության հովանու ներքո բանակցությունները չէին մեկնարկում Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից առաջ, երբ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը չէր հասել իր գագաթնակետին։ Մյուս կողմից էլ՝ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա ինչո՞ւ է սկզբից Հայաստան այցելելու ֆրանսիացի համանախագահը, ապա հետո ամերիկացի համանախագահը։ Այսինքն՝ ինչո՞ւ առանձինառանձին: Չէ՞ որ եթե եռանախագահության ինստիտուտը գործում է, ապա նրանք պետք է միասին այցելություն կազմակերպեին, թեկուզ առանց ՌԴ-ի, եթե բողոքի «ցույցը» սոսկ հակառուսական է։

Ստացվում է, որ իսկապես Մինսկի խմբի համանախագահությունը, որպես ձևաչափ, դադարել է գործոն լինելուց։ Ուստի այս պահին չգործող ինստիտուտին ապավինելը և ոչինչ չձեռնարկելը կարող է վնասակար լինել հայկական կողմի համար։ Իսկ այս իրավիճակում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը այնպիսի վտանգավոր զարգացումներից խուսափելու համար, երբ հայկական կողմին կարող է կարգավորման նոր ձևաչափ պարտադրվել կամ ընդհանրապես դուրս թողնել Արցախի հարցը միջազգային քննարկումների հարթակից։ Միանշանակ է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացված մոտեցում որդեգրի և սերտորեն աշխատի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ընդ որում՝ որպեսզի նրանք հստակ ընդգծեն, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, ընդունելի չէ միակողմանի և ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով դրա լուծման ցանկացած տարբերակ։

Բացի դրանից, ոչ մի կերպ չպետք է թույլ տալ, որ Արցախյան իրողությունները դուրս մնան միջազգային օրակարգից, այլ ընդհակառակը՝ միջազգային բառապաշարի անբաժանելի մասը պետք է դառնան Արցախի ժողովրդի՝ ցեղասպանության վտանգի ենթարկվելու և էթնիկ զտումներն արձանագրող որոշումներն ու բանաձևերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: