Ռազմական տեխնիկա արտադրող Rheinmetall ընկերությունը պատրաստվում է մինչեւ 50 օգտագործված Leopard 1 մարտական տանկ տրամադրել Ուկրաինային
Ռազմական տեխնիկա արտադրող Rheinmetall ընկերությունը պատրաստվում է մինչեւ 50 օգտագործված Leopard 1 մարտական տանկ տրամադրել Ուկրաինային, գրում է Handelsblatt թերթը՝ հղում անելով կոնցեռնի գլխավոր տնօրենին։
Գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը ասել է՝ Rheinmetall-ը առաջին տանկերը վեց շաբաթից կարող է մատակարարել, իսկ մնացածը` հաջորդ երեք ամսվա ընթացքում՝ իր Rheinmetall Italia դուստր ձեռնարկության միջոցով, եթե կանաչ լույս ստանա Գերմանիայի կառավարությունից:
Նրա խոսքով, ուկրաինացի զինվորները կարող են մի քանի օրվա ընթացքում սովորել Leopard 1-ի վրա, եթե արդեն որակավորված զինվորականներ են։
Գերմանացի որոշ քաղաքական գործիչներ կարծում են, որ ուկրաինացիներին արեւմտյան զենքի հետ վարվելու ձեւը սովորեցնելը չափազանց երկար ժամանակ է պահանջում, եւ ավելի լավ է միանգամից ուղարկել այնպիսի սարքավորումներ, որոնցով կարող են աշխատել:
Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը երկուշաբթի օրն ասել է՝ Գերմանիայից զենքերը պետք է արագ մատակարարվեն Ուկրաինային, քանի որ «արեւելքից ռուսական հարձակումն անխուսափելի է»։