Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Բարձիթողի վիճակ, կրիայի քայլեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կորոնավիրուսի համաճարակի, ռուս-ուկրաինական հակամարտության ու մատակարարման շղթաների խափանման պարագայում պարենային անվտանգության հարցը ոչ միայն հատվածական կամ տարածաշրջանային, այլև գլոբալ նշանակության թեմա է դարձել։ Առավել ևս, որ պարենային հիմնական ապրանքների գների բարձրացումը համաշխարհային շուկայում ռեկորդային ցուցանիշների է հասել։ Իսկ սա նշանակում է, որ մարդկանց համապատասխան պարենամթերքով ապահովելու խնդրի լուծումն ավելի դժվար է լինելու։ Բացառված չէ նաև, որ այս իրողությունը մեծ թվով մարդկանց թերսնման և նույնիսկ սովի պատճառ դառնա։

Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության զարգացման հարցն առաջին պլան է մղվում։ Մի շարք երկրներ արդեն իսկ ահռելի ռեսուրսներ են ուղղում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ, ջերմոցային տնտեսություններ կառուցում, կիրառում ժամանակակից տեխնոլոգիական նվաճումների ընձեռած հնարավորությունները։ Անգամ որոշ արաբական երկրներ, որոնք գյուղատնտեսական նշանակության հողերի լուրջ պակաս ունեն, էական հաջողությունների են հասել ինտենսիվ գյուղատնտեսության կազմակերպման հարցում։ Այսինքն, ընդհանուր առմամբ, համաշխարհային մակարդակով դրված է պարենային ինքնաբավության հարցը, երբ փոքրացվում է երկրի պարենային անվտանգության խնդրի կախվածությունն արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, և միաժամանակ գյուղատնտեսական ապրանքներն արտահանելու լայն հնարավորություններ են բացվում։

Այս խնդիրը հատկապես սուր է Հայաստանի նման երկրի համար, որի բնակչության անհրաժեշտ կարիքների բավարարման հարցը պետք է լուծվի քաղաքացիների քիչ եկամուտների պարագայում, հակառակ դեպքում աղքատության և թերսնման ցուցանիշը կարող է կտրուկ աճել։ Հատկանշական է, որ մեր իշխանությունները մերժեցին աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու ընդդիմության առաջարկությունը։ Այդ դեպքում նրանք ինչպե՞ս են պատկերացնում, որ մարդկանց սոցիալական վիճակն ավելի չի վատանա շեշտակի թանկացումների պայմաններում, կամ սոցիալական հուզումների և արտագաղթի նոր ալիք չի սկսվի։ Միևնույն ժամանակ, մեզանում անընդհատ խոսվում է գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին, ինչ-որ ձևական կամ փիառի համար նախատեսված ծրագրեր են մշակվում, սակայն, որպես կանոն, դրանք որևէ արդյունք չեն ունենում։

Օրինակ՝ կառավարությունը խոստացել էր լուծել պարարտանյութերի ձեռքբերման ու սուբսիդավորման հարցը, բայց մինչև հիմա սայլը տեղից չի շարժվել, և գյուղացիների ու ֆերմերների շրջանում լուրջ բողոքի ալիք է հասունանում այս հարցով, ինչի մասին նրանք բարձրաձայնում են լրատվամիջոցներով։ Դրան գումարած՝ սերմնացուի պակաս կա, թանկացել են էներգակիրները, պարարտանյութերը, թունաքիմիկատները և այլ անհրաժեշտ նյութերը։ Ջերմոցային տնտեսություններն ընդհանրապես փակման վտանգի առաջ են կանգնել։ Այնինչ, նույնիսկ կարիք կա հագեցված ջերմոցային տնտեսությունների զարգացման համար հատուկ ծրագրեր մշակելու և իրականացնելու, քանի որ դրանց գործունեությունը հնարավորություն է տալիս փոքրացնել գյուղատնտեսության կախվածությունը եղանակային պայմաններից։

Օրինակ՝ անցյալ տարվա երաշտային պայմանները էական վնաս հասցրեցին գյուղատնտեսությանը։ Բացի մշակաբույսերի բերքատվության անկումից, երաշտը պայմաններ ստեղծեց, որ երկրում զգալիորեն նվազի անասունների գլխաքանակը, քանի որ անասնակերի սակավության և թանկացման պարագայում գյուղացիները նախընտրեցին մորթել կամ վաճառել իրենց անասունները։ Իսկ անասունների գլխաքանակի նվազումը նշանակում է, որ այսուհետ ավելի քիչ կաթնամթերք, միս ու այլ գյուղմթերք ենք ստանալու, և շատ դեպքերում ներկրելու ենք՝ կախվածության մեջ հայտնվելով արտաքին մատակարարներից։

Չհաշված, որ այդ մթերքները Հայաստանի սպառողին են հասնելու արդեն իսկ բավական թանկ գներով։ Այնինչ, մեր երկրում բոլոր հնարավորությունները կան, որ անասնապահությունն այնքան զարգանա, որ մենք արտահանենք այդ գյուղմթերքները, սակայն դրա համար կառավարությունը պետք է աջակցի նոր անասնագլխաքանակի ու անասնակերի ձեռքբերման հարցում։ Բացի դրանից, իշխանությունները մինչև սկսում են մտածել առկա խնդիրների ուղղությամբ ու որևէ քայլ կատարում, արդեն անհրաժեշտ ժամանակն անցած է լինում։ Օրինակ՝ Փաշինյանը միայն այս օրերին է որոշել քննարկել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու ծրագրերը։ Սակայն այդ քննարկումները և նախաձեռնությունները ավելի վաղ պետք է կատարած լինեին՝ մի քանի ամիս առաջ, երբ արդեն նախանշվում էին գյուղոլորտի խնդիրները...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: