Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Կիսատ քայլ դեպի այն համակարգը, որն, ի վերջո, պետք է ունենանք». դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ. փորձագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում կատարված փոփոխությունների համաձայն, դիմորդը տվյալ ուստարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Արդյունքում երկու քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է առավել բարձր միավորով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ սա ուղղակի կիսատ քայլ է դեպի այն համակարգը, որն ի վերջո պետք է ունենանք:

«Տարբեր երկրներում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների դեպքում ընդունելության քննություն հասկացություն գոյություն չունի: Գիտելիքների ստուգումը տեղի է ունենում դպրոցն ավարտելիս: Մեր թեստավորման և գնահատման կենտրոնների նման կենտրոններ են գործում, որտեղ ողջ տարվա ընթացքում ապագա դիմորդները կարող են ստուգել իրենց գիտելիքները և ստանալ համապատասխան վկայագիր, որտեղ ֆիքսված է, թե տվյալ անձը որքան բալ է հավաքել այս կամ այն առարկայից: Երբ սկսվում է բուհերի ընդունելությունը, որն, ի դեպ, լինում է տարվա մեջ մի քանի անգամ, ապագա ուսանողները ներկայացնում են իրենց գիտելիքների հավաստագիրը, ընդ որում` բուհերն էլ նախապես հայտարարում են, թե որքան միավոր հավաքած դիմորդները կարող են տեղ գտնել բուհի համապատասխան ֆակուլտետում: Եթե դիմորդները հաղթահարում են նախապես հայտարարված նվազագույն շեմը, ուղղակի դառնում են տվյալ համալսարանի ուսանողը: Կարիք չկա ևս մեկ անգամ քննություն հանձնել, բացառվում է սթրեսի գործոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը՝ ընդգծելով, որ իր հետագա անելիքն արդեն որոշում է ուսանողը:

Կրթության փորձագետը նշում է` արևմտյան երկրների բուհական համակարգերին բնորոշ այս մեխանիզմը պետք է գործի նաև մեր երկրում` ապագա ուսանողը հնարավորություն ունենա պարբերաբար ստուգելու իր գիտելիքները, միավորներ հավաքելու, ոչ թե դա անի թեկուզ տարին երկու անգամ: Սակայն այս պարագայում մեկ այլ մտահոգություն է առաջ գալիս: Չէ՞ որ եթե ուսանողը հնարավորություն ունենա միավորներ կուտակելու, պարբերաբար իր գիտելիքները ստուգելու արդյունքում ավելի բարձր միավորներ հավաքելու, այդ դեպքում բուհերում գուցե շատ մասնագիտացումներ տուժեն: Ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ` բարձր միավորներով հավաստագիր ունենալու դեպքում նա, ինչպես շատերը, կհավակնի սովորել ավելի «մոդայիկ» մասնագիտություն, իսկ մի շարք մասնագիտացումներ, որոնք առանց այն էլ քիչ դիմորդներ ունեն, կդառնան հետնապահ: Մխիթարյանը նշում է, որ դիմորդների թիվը մեր երկրում գնալով պակասում է` նվազում է Հայաստանի բնակչությունը, կրթության որակն է ընկնում:

«Այո, սա նպաստելու է նրան, որ բարձր միավորներ հավաքող դիմորդները չեն գնալու այն մասնագիտությունների գծով սովորելու, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությանը կամ էլ Հայաստանի առաջնահերթություններից են: Օրինակ` եթե մի դեպքում դիմորդը հնարավոր է՝ դժվարությամբ էր հաղթահարում 8 միավորի շեմը, ապա մեկ անգամ ևս քննություն հանձնելով՝ հնարավորություն կունենա, ասենք, 10 կամ 12 միավոր ստանալ, դա կարող է բավարար լինել իրավաբանական կամ տնտեսագիտական մասնագիտություններով սովորելու: Իսկ եթե այդ հնարավորությունը չլիներ, կընտրեր այլ ֆակուլտետ: Ստացվում է, որ ավելի բարձր միավորներ ունեցող դիմորդները չեն դիմի այն մասնագիտությունների գծով, որի կարիքն, ի դեպ, մենք ունենք: Մրցույթն էլ միշտ ավելի քիչ է լինում, որովհետև հատկացված տեղերի թիվը միշտ ավելի շատ է, քան դիմորդների թիվն է, սա հուշում է նախորդ տարիների փորձը, արդյունքում ուսանողներ չենք ունենա բնագիտամաթեմատիկական, հայագիտական և մի շարք այլ ուղղություններում, սա կրկնակի հարված է մեր կրթական համակարգին»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: