Պուտինը լիովին ընդունել է պատերազմի տրամաբանությունը և գործում է դրան համապատասխան. Ավստրիայի կանցլեր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ լավ կլիներ, որ պատերազմն ավելի շուտ ավարտվեր։ Սակայն հանդիպման մասնակիցներից մեկի մեկնաբանության մեջ չի նշվում պատերազմի ավարտի մեթոդը՝ խաղաղ, թե ռազմական, հայտնում է РБК-Украина-ն՝ NYT-ին հղումով։
Նեհամմերը հանդիպումից հետո մեջբերել է Պուտինին. «Ավելի լավ կլիներ, եթե դա՝ պատերազմը, որքան հնարավոր է շուտ ավարտվեր»։ Բայց Ավստրիայի կանցլերը խոստովանում է, որ զրույցի ենթատեքստից պարզ չէր, թե պատերազմի ավարտի ինչ մեթոդ է քննարկվել։
Այս արտահայտությունը մի կողմից կարող է ազդանշան տալ, որ Պուտինը պատրաստ է խաղաղ բանակցությունների, սակայն չի կարելի բացառել ՌԴ նախագահի արագ հաղթանակի ցանկությունը։ Կանցլերը նաև նշել է, որ Եվրոպան պատրանքներ չի կարող ունենալ. նախագահ Պուտինը լիովին ընդունել է պատերազմի տրամաբանությունը և գործում է դրան համապատասխան։