Մենք ունենք պլան. Վահե Հակոբյանը՝ Արցախ մեկնելու պատճառների մասին
Երեկ արդեն բանը բանից անցել է, և եթե մենք հապաղենք, կորցնելու ենք Արցախը, այնուհետև Հայաստանը։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ-ի դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Պարզաբանելով, «բանը բանից անցնելու» մասին արտահայտությունը՝ Հակոբյանն ասաց․ «Նկատի ունեմ թե՛ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե՛ Ադրբեջանի կողմից առաջադրված 5 կետը, թե՛ Թուրքիայի պարտադրմանը, որ այդ հինգ կետը պետք է ընդունվի։ Եվ ուզում եմ անվտանգություն ասվածը՝ ժողովրդի հետ կապված՝ հայաբնակ, ոչ թե Ղարաբաղի որպես սուբյեկտ, այլ՝ առհասարակ։ Իսկ կարգավիճակ ի՞նչ է նշանակում․․․ Ադրբեջանի կազմում էլ է կարգավիճակը կարգավիճակ»։
Հարցին, թե ինչու է ինքը մեկնում Արցախ, արդյոք նրա համար, որ արցախցին իրեն միայնակ չզգա՞, Հակոբյանը նշեց․ «Արցախ մեկնելու խորհուրդներից մեկը դա է, բացի այդ, մենք ունենք պլան։ Ու կարծում եմ՝ մեր ժողովուրդը դա կտեսնի մեդիադաշտում»։