Այս իշխանություններն են, որ երկիրը տարել են պատերազմի․ Օհանյան
Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ այս երկրի որևիցե մի իշխանություն, որևիցե անձնավորություն թույլ չտա այնպիսի վտանգավոր երևույթներ, ինչպիսին Հայաստանի ինքնիշխանությունն է և Արցախի ինքնորոշման հեռանկարն է։ Այս իշխանություններն են, որ երկիրը տարել են պատերազմի։ Դրանք հենց այնպես խոսքեր չեն։ Պատերազմի ժամանակ նրանք ոչինչ չեն արել, որպեսզի համախմբեն հայ ժողովրդի ամբողջ ներուժը։ Ոչինչ չեն արել Արցախը և Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» Սեյրան Օհանյանը։
Օհանյանի խոսքով՝ այսօր բանակցային գործընթացում կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական խաբկանքի մեջ։ Խաղաղության դարաշրջան՝ չակերտներով ասածի տակ, թուրք-ադրբեջանական խաբկանքի տակ ենք գտնվում։
«Նույն այսօրվա Կառավարության ծրագրի մեջ նշված է, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է խաղաղությունը։ Սա անգրագետ նախադասություն է, որովհետև խաղաղությունը չի կարող երաշխիք լինել․ անվտանգությունը հիմնարար արժեք է, իսկ երաշխիքն ազգային երաշխիքն է, բանակն է, ուժային կառույցներն են, համախմբվածությունն է, տնտեսությունն է․․․ Եվ, իհարկե, միջազգային երաշխիքները, որոնք խելացի դիվանագիտական քաղաքականությունն ու բանակցութունն են»,- ասաց Օհանյանը։