Պուտին-Լուկաշենկո հանդիպումը մեկնարկել է
«Վոստոչնի» տիեզերակայանում սկսվել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումը: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալություն։
Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարները կբարձրացնեն երկկողմ համագործակցության հարցերը և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև կքննարկեն երկու երկրների միջև համատեղ միջոցները Արևմուտքի պատժամիջոցներին հակազդելու համար: Բանակցություններից հետո նրանք կհանդիպեն բելառուսական և ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Ավելի վաղ քաղաքական գործիչները ժամանել են «Վոստոչնի» տիեզերակայան, որտեղ ծանոթացել են աշխատանքների ընթացքին և զրուցել տիեզերակայանի աշխատակիցների հետ։