Ո՞րն է ՌԴ-ի նպատակը Ուկրաինայում․ Պուտինը մեկնաբանել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կասկածում, որ Դոնբասը պաշտպանելու վեհ նպատակները կկատարվեն։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում աճող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր։
«Այսօր մեր սպաները մասնակցում են Ուկրաինայի Դոնբասում հատուկ ռազմական գործողության։ Նրանք գործում են համարձակ, գրագետ, արդյունավետ։ Արդյունավետ, օգտագործում են եզակի, անզուգական բնութագրերով զենքի ամենաժամանակակից տեսակները»,- ասել է Պուտինը և հավելել, որ Ռուսաստանի զինված ուժերը հասնելու են իրենց նպատակներին, և դրանում կասկած չկա։
Պուտինն ասել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության նպատակը Դոնբասում մարդկանց օգնելն է։