Չինաստանը Սերբիային զենքի նոր մատակարարում է իրականացրել
Անցյալ շաբաթ օրը՝ ապրիլի 9-ին, չինական Y-20 ռազմատրանսպորտային ինքնաթիռը Թուրքիայի և Բուլղարիայի օդային տարածքով միջին հեռահարության զենիթահրթիռային FK-3 համակարգեր է մատակարարել Բելգրադի մոտ գտնվող Նիկոլա Տեսլա օդանավակայան։
Այս մասին հայտնում են Associated Press-ը եւ մի շարք այլ լրատվամիջոցներ։
Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով Flightradar.com-ին, հայտնում են նաև, որ ապրիլի 10-ին Չինաստանի ռազմաօդային ուժերի ևս վեց Y-20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ թռել են Սերբիա՝ պատվիրատուին հանձնելով հրթիռների երկրորդ խմբաքանակը։ Սա Չինաստանի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված արտասահմանյան բեռնափոխադրումների ամենամեծ օպերացիան է՝ ներգրավելով Y-20 տրանսպորտային ինքնաթիռներ։