Աբրամովիչի զբոսանավը դուրս է բերվել Բոդրումի նավահանգստից
Ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի 808 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը վտարվել է թուրքական Բոդրում նավահանգստից։ Բերմուդյան կղզիների դրոշով Solaris անունով նավը մարտի 22-ին ապաստան է գտել Բոդրում նավահանգստում՝ ռուս օլիգարխների դեմ ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների պատճառով:
Սակայն այժմ 140 մետրանոց հսկայական նավը դուրս է բերվել նավահանգստից և անհայտ ուղղությամբ նավարկում է Էգեյան ծովով։