Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ. Պուտին
«Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ». Այս մասին «Վոստոչնի» տիեզերակայանում տիեզերագնացներին պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում որևէ մեկին հնարավոր չէ խստորեն մեկուսացնել։
«Բայց այնպիսի հսկայական երկիր, ինչպիսին Ռուսաստանը, հաստատ անհնար է։ Ուստի մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, ովքեր ցանկանում են համագործակցել»,- ասել է Պուտինը։