NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Արցախ գնալն իշխանությունը դիտարկում է սադրանք, սա խելագարություն է, աբսուրդ․ Արամ Վարդևանյանն Արցախի ճանապարհին է (տեսանյութ)

«Ես նկատեցի, որ չափազանց բուռն, ակտիվ և, ինչ-որ իմաստով, ոչ սթափ արձագանքներ հնչեցին ընդդիմության ներկայացրած գործողությունների վերաբերյալ»: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ Արցախ գնալու ճանապարհից արձագանքելով խորհրդարանական մեծամասնության հայտարարություններին, որոնք առնչվում էին ընդդիմության՝ Արցախ մեկնելուն և Արցախի դրոշն ԱԺ ամբիոնին փակցնելուն։

Արամ Վարդևանյանը նկատեց, որ ՔՊ-ականների համար Արցախ գնալն իրենից սադրանք է ներկայացնում։

«Կներեք, ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ ընկալումը կամ մեկնաբանումը պայմանավորված է Ադրբեջանի վարքագծով, կամ թուրք-ադրբեջանական տանդեմով: Ես էլ այդ հարցադրումը շարունակեմ: Իսկ հնարավո՞ր է հետագայում «յան» ազգանունը բարձրաձայնելն էլ սադրանք դիտարկվի: Հնարավո՞ր է, որ, օրինակ, Լեոնիդ Ազգալդյանի, Բեկորի, սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը տալը հետագայում ևս սադրանք դիտարկվի»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ երևույթը նորմալ չէ, աբսուրդի է հասնում և չի կարելի նման հոգեվիճակի մեջ մտնել՝ շեշտելով, որ Հայաստանը եղել է, կա ու կմնա Արցախի անվտանգության երաշխավորը:

«Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ Արցախ գնալն իշխանական դիրքերից հանդես եկողների համար վայնասունի առարկա և սադրանք է որակվում: Սա խելագարություն է, աբսուրդների աբսուրդը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հայտնեց, որ նման հոգեվիճակը տեղ չունի հայկական իրականության մեջ։

Նա նկատեց, նաև, որ երբ ասում են, որ Հայաստանը չպետք է լինի կզած, հենց այս իրավիճակների համար են ասում:

«Ի՞նչ է նշանակում՝ Արցախ չգնալ, դրանով ի՞նչ հորդոր են տալիս այս իշխանությունները մեր հայրենակիցներին»,- նշեց Արամ Վարդևանյանը։

Նա կոչ արեց հայ ժողովրդին հաճախ գնալ Արցախ, քանի որ այնտեղ ունեն իրենց կարիքը և տարակուսեց, որ ներկայիս Հայաստանում խոսում է նման հարցերի վերաբերյալ:

«Այս վարքագիծը հայի տեսակի հետ առնչություն չունի: Հաղթանակած հայը, պատմության ընթացքում բազմաթիվ ավելի բարդ իրավիճակներ հաղթահարած հայ ազգը չպետք է լինի այս վիճակում, որ Արցախ գնալը դիտարկվի սադրանք»,- հայտարարեց Վարդևանյանը:

Նա ցավ հայտնեց, որ ԱԺ ամբիոնում տեղադրվում է Արցախի դրոշը, որի համար հազարավոր հերոսներ իրենց կյանք են տվել և ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցողն այն «ջարդում է» ամբիոնից։

«Արցախի դրոշի տեղադրումն ունի խորհուրդ՝ այն մեր միասնականությունն է, Արցախ-Հայաստան միասնականությունն է, որ պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը, որովհետև տեսանք, որ Արցախի դեմ ցանկացած սպառնալիքի դեպքում Հայաստանի սահմաններն էլ դրա հետ կապված են լինում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: