«Բլիցկրիգը», որի վրա հույսը դնում էին մեր չարագործները, իհարկե, չկայացավ, դա ակնհայտ է: Մեր ֆինանսական համակարգն ու արդյունաբերությունը ռիթմիկ աշխատում են. Պուտին
Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցների «բլիցկրիգը» ձախողվել է, երկրի ֆինանսական համակարգն ու արդյունաբերությունը գործում են։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
««Բլիցկրիգը», որի վրա հույսը դնում էին մեր չարագործները, իհարկե, չկայացավ, դա ակնհայտ է: Մեր ֆինանսական համակարգն ու արդյունաբերությունը ռիթմիկ աշխատում են»,- ասել է ՌԴ ղեկավարն ու նշել, որ Ռուսաստանի տնտեսությունն աշխատում է բավականին կայուն և արդյունավետ։
Նրա խոսքով՝ այսօր կան որոշակի խնդիրներ, սակայն իշխանությունները հասկանում են բոլոր ռիսկերը։
«Իհարկե, կան խնդիրներ, հակառակ դեպքում ԿԲ-ի տոկոսադրույքը չէր հասնի 20 տոկոսի, բայց, ինչպես գիտեք, ԿԲ-ն որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, դա համահունչ է մակրոտնտեսական պարամետրերին»,- նշել է նախագահը և հավելել, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պատժամիջոցների ֆոնին ռիսկերը կարող են մեծանալ։