Ընդդիմադիր պատգամավորներին ավելի քանի 1.5 ժամ է՝ չեն թույլատրում մտնել Ստեփանակերտ
168.am-ի տեղեկություններով՝ մոտ 1.5 ժամ է՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները Աղավնոյի անցակետում են, և նրանց չի թույլատրվում մտնել Ստեփանակերտ:
Ըստ լրատվականի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ որևէ կերպ կապվել չի հաջողվում, հավանաբար հեռախոսն անջատել է, անհասանելի է: Իսկ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է, որ փորձում են խնդիրը հասկանալ:
Հ․Գ․ Քիչ հետո Հայաստանի պատգամավորներին կմոտենան Արցախի խորհրդարանի որոշ պատգամավորներ՝ հասկանալու համար՝ ինչպես կարգավորեն խնդիրը: