Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում
Հղում անելով Համաշխարհային բանկի նախագահ Ղևիդ Մելպասին՝ ՏԱՍՍ-ը հայտնում է՝ Համաշխարհային բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում` բնակչության պետական ծառայությունների տրամադրմանն աջակցելու համար:
«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Համաշխարհային բանկը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել 1,5 մլրդ դոլար՝ աջակցելու համար պատերազմի ընթացքում հիմնական հանրային ծառայությունների տրամադրումը շարունակելուն և հիշեցրել, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944-ին, որպեսզի օգնի վերականգնել Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
«Ինչպես մենք դա արեցինք այն ժամանակ, այնպես էլ պատրաստ կլինենք օգնել Ուկրաինային վերականգնման հարցում, երբ դրա ժամանակը գա»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահը: