Մոտ ժամանակներս կկայանա «3+3» ձեւաչափով տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը․ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կկայանա «3+3» ձեւաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան) տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը:
«Մենք ծրագրեր ունենք 3+3 ձեւաչափով երկրորդ հանդիպման օրակարգի հետ կապված։ Հանդիպումը պետք է կայանա մոտ ապագայում, պետք չէ ժամանակ կորցնել»,-ասել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ այս հարթակի շրջանակում պետք է հասնել կոնկրետ արդյունքների, հակառակ դեպքում՝ «այն կկորցնի իր նշանակությունը»։