Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանցիները շուտով կարող են ապրել հայկական օկուպացված Շուշիում
««Ազատագրված» հողերում այժմ իրականացվում են խմելու ջրի աղբյուրների նախագծում։ Իհարկե, առաջնային է Շուշի քաղաքի խմելու ջրի ծրագիրը։ Շուշիում բնակելի շենքեր են կառուցվում, և բնակիչները շուտով կվերադառնան այնտեղ։ Ուստի Շուշիի խմելու ջրի նախագիծը պետք է ամբողջությամբ շահագործման հանձնվի այս տարի»: Այս մասին կառավարության նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է նաև, որ պատերազմի ժամանակ հայերը Շուշիից դուրս գալով անօգտագործելի են դարձրել ջրի խողովակները, ցամաքեցրել բոլոր 17 աղբյուրները։