Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին. Ալիև
«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող խանգարել մեր ծրագրերին։ Եթե մեզ ճանապարհ չտան Զանգեզուրով, ուրեմն իրենք են պարտվողը։ Առաջին հերթին նրանք խախտելու են նոյեմբերի 10-ի հայտարարությունը. այս հայտարարության մեջ հստակ ասվում էր, որ պետք է կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Սա պարտավորություն է», - այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներին հաջորդած հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը «վաղ թե ուշ հասնելու է իր նպատակին։ Եթե Հայաստանը չի ցանկանում կատարել իր պարտավորությունները, ուրեմն մենք պատասխանատվություն չենք կրելու մեր պարտավորությունների համար։ Նրանք պետք է սա իմանան և ժամանակ չկորցնեն։ Լավ կլինի, որ մի քիչ շտապեն»,- ընդգծել է պետության ղեկավարը։