Ջոնսոնն ու Բայդենը քննարկել են ռուսական նավթից հրաժարվելու և Մոսկվայի վրա ճնշում գործադրելու հարցը
Երեքշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինային ռազմական և տնտեսական աջակցության ուժեղացման, ինչպես նաև ռուսական նավթից և գազից Արևմուտքի կախվածությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, հայտնում է Reuters-ը։
«Առաջնորդները քննարկել են Ուկրաինային օգնությունն արագացնելու անհրաժեշտությունը, ներառյալ ռազմական և տնտեսական աջակցության ավելացումը, քանի որ ուկրաինական ուժերը պատրաստվում են ռուսական նոր հարձակման երկրի արևելքում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը:
«Ջոնսոնն ու Բայդենը նաև պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ մեծացնելու տնտեսական ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և վճռականորեն վերջ դնելու Արևմուտքի կախվածությանը ռուսական նավթից և գազից», - ասել է Դաունինգ Սթրիթի խոսնակը։