Այսօր երեկոյան կլինենք Կապանում և սիրով կսպասենք ձեզ հետ հանդիպմանը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում. Աննա Գրիգորյան
Արդեն 2 օր է «Հայաստան» խմբակցության իմ գործընկերների հետ գտնվում ենք Սյունիքի մարզում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Երեկ հանդիպեցինք Քաջարանի ավագանու անդամների հետ, քննարկեցինք երկրի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև արտաքին և ներքին մարտահրավերները, վերջիններիս հաղթահարման լուծումները:
Այս պահին գտնվում ենք Մեղրիում, այցելեցինք նաև Ագարակ, իսկ այսօր երեկոյան` 19:00-ին, կլինենք Կապանում և սիրով կսպասենք ձեզ հետ հանդիպմանը Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում»: