Չինաստանը և Ռուսաստանը զենք են մշակում ամերիկյան արբանյակների դեմ․ Պենտագոն
Պաշտպանական հետախուզության գործակալությունը հայտնել է, որ Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են զենք մշակել ամերիկյան արբանյակների վրա հարձակվելու համար, հայտնում է Bloomberg-ը:
Խոսքը, մասնավորապես, արբանյակային սենսորների վնասման մասին է։ 2020-ականների կեսերին Չինաստանը կարող է ունենալ ավելի հզոր համակարգեր, որոնք սպառնում են ոչ օպտիկական տարրերին»,- ասել են գերատեսչության ներկայացուցիչները։
Ըստ հետախուզության՝ Ռուսաստանը տիեզերքից կախվածությունը համարում է նաև Միացյալ Նահանգների «Աքիլեսյան գարշապարը», հետևաբար մշակում է հակաարբանյակային համակարգեր և հավանաբար լազերներ կտեղակայի արբանյակներին վնասելու համար մինչև 2020-ականների կեսերը։