Հուլուսի Աքարը խոսել է Մարիուպոլի մասին
«Թուրքիան ամեն ջանք գործադրում է Մարիուպոլ քաղաքից խաղաղ բնակչության, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների անվտանգ տարհանումը կազմակերպելու համար»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների հետ՝ Մարիուպոլում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Մենք ձեռնարկել և շարունակում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Մարիուպոլից անվտանգ տարհանում կազմակերպելու համար, այդ թվում՝ պատրաստ նավերի տեղաբաշխմանը։ Առաջիկա օրերին մենք ակնկալում ենք որոշակի դրական զարգացումներ այս հարցում»,- ասել է Հուլուսի Աքարը։