Մոտ երկու տարի կարող է պահանջվել Ռուսաստանի տնտեսության վերակառուցման համար. Ալեքսեյ Կուդրին
Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ ռուսական տնտեսության վերակառուցումը սանկցիաների պայմաններում կարող է տեւել երկու տարի կամ մի փոքր ավելի։ Նա ընդգծել է, որ ռուսական տնտեսությունը պետք է վերակառուցվի։ Եթե սանկցիաները այս պայմաններում պահպանվեն, ապա մոտ երկու տարի կպահանջվի տնտեսության վերակառուցման համար։ Դա, ըստ Կուդրինի առաջին փուլն է լինելու։ Նա հավելել է՝ հիմա խոսքը գնում է արտասահմանյան ապրանքների՝ տեղականով լիարժեք կերպով փոխարինման մասին։
Կուդրինը նաեւ ասել է, որ ռուսական տնտեսությունը շարունակում է գտնվել համաշխարհային տնտեսության ներսում եւ բացի արդեն եղած պայմանագրերից կան նաեւ այլ պայմանագրեր եւ այլ ազատ շուկաներ, ներառյալ նաեւ բարձր տեխնոլոգիական ոլորտը։ Ու այդ կերպ փորձելու են իրար լրացնել։