ՀԿ սեկտորի ներկայացուցիչները վրդովմունք են հայտնել Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր արված հայտարարության վերաբերյալ
Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների պահանջով նրանց ներկայացուցիչների հետ է հանդիպել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հանդիպմանը ՀԿ սեկտորի ներկայացուցիչներն իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ և պահանջել շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:
Երկրի ղեկավարը շեշտել է՝ ԱՀ իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը: