NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Արցախն այսօր արնաքամ լինող հիվանդ է». Սերժ Սրապիոնյան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վերջին օրերին հատկապես Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները խորացնում են մեր մտահոգությունները, հարցերին պատասխաններ չեն տրվում, կամ հնչում են մտքեր, որոնք էլ ավելի են խճճում իրավիճակը: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ հատուկ հանձնարարությամբ եկել են, շատ սերտորեն համագործակցում են այն ուժերի հետո, որոնք մեր դարավոր թշնամիներն են և փափուկ տեղավորվել են այդ մարդկանց առաջադրած «անկողնում», որպեսզի կարողանան նրանց բոլոր պահանջները կատարել:

«Դրա համար մշակված է բազմագույն պլան՝ մի օր աղ ու բիբարի, մի օր ուսումնական պլանների, մի օր այլ տեսքով, որպեսզի կարողանան հասնել իրենց նպատակին: Տեսեք՝ ինչ է կատարվում. մանկապարտեզներից մինչև բուհեր խցկում են իրենց անարժան ներկայացուցիչներին, որոնք, մեղմ, ասած կիսագրագետ են, եթե չասեմ, որ նրանց գրագիտությունը դրսևորվում է միայն դրսի մի քանի ամսվա կուրսերով, որտեղ սովորեցրել են, թե ինչպես քանդել երկիրը: Եթե պատկերավոր ասեմ, Արցախն այն հիվանդն է, որի երակը բացել են, որպեսզի նոր արյուն ներարկեն, սակայն դա չեն անում, թողնում են, որպեսզի հիվանդն արնաքամ լինի: Արցախն այսօր արնաքամ լինող հիվանդն է: Մի հարվածով միանգամից երկու նշանակետ են խոցում: Առաջինը սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, որպեսզի ռուսների համբերության հատման նշագծին նրանք պարզապես փեշերը թափ տան Հայաստանից, իսկ սա նշանակում է Հայաստանի կործանում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Ընդգծում է՝ նրանք երբեք չեն ընդունել Արցախի դրոշը, և Արցախն իբրև կառույց նրանց համար երբևէ գոյություն չի ունեցել: «Հանրապետության առաջին պաշտոնյայի աթոռը զբաղեցնողի հայտարարությունները 2018-19 թթ. մշուշոտ էին, թաքնված, բայց ակնհայտ ակնարկով: 2020-21 թթ. արդեն ցինիկ լրբությամբ հայտարարում էին, թե իրենք ինչ են ուզում: Քո արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը բառի ուղիղ իմաստով հավաքագրված լրտես է: Ինքն էլ չժխտեց դա: Նա պետք է որոշի քո արտաքին քաղաքականությունը և հայտարարում է, որ, ըստ էության, Ադրբեջանի՝ կապիտուլ յացիայի ենթարկող առաջարկների հինգ կետերը մեզ համար ընդունելի են: Առաջին ահազանգն այս մարդիկ տվեցին այն ժամանակ, երբ ասացին, թե «զրո կետից ենք սկսում Արցախի բանակցությունները և պիտի հասնենք այնպիսի լուծման, որը հավասարապես կբավարարի Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին»:

Ընդ որում, Հայաստանի և Ադրբեջանի համար ժողովուրդներ տերմինն են օգտագործում, Արցախի համար՝ բնակչություն: Արցախի դրոշը պղծելու, արժեզրկելու օրերին դեռ երանի ենք տալու: Պատմության մեջ ենք հիշելու, որ Արցախն ունեցել է իր առանձին դրոշը, որը հատուկ տարբերանշանով էր տարբերվում ՀՀ դրոշից: Արցախը ոչ թե հանձնելու են, այլ Արցախը վաղուց արդեն հանձնել են, երբ այն սարքեցին անկլավ պատերազմի արդյունքում, ընդ որում՝ ոչ թե թշնամու զինվորների, այլ մեր երիտասարդների արյան գնով, ուզում էին այնտեղ ստեղծել ապրելու անհնարինություն, ինչին ձգտում են ամեն օր, այսօր էլ: Ո ՞ւր են նրանց ամպագոռգոռ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ «կա լպրծուն մի տեսակ, որ գեներալի ուսադիրներ է ստացել նախկիններից, նախկինները այդտեղ շատ մեծ մեղք ունեն»: «Նա հայտարարում է, որ Արցախի դրոշը Երևանում նշանակում է, որ Արցախը Երևանը գրավել է: Պատկերացնո ՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում: Նշանակում է, որ այս գոյանքին ավելի հարմար է, որ թուրքերը գրավեն, թուրքական դրոշ ծածանվի Երևանում, քան Արցախի դրոշը: Այստեղից իրավունք ունեմ եզրահանգելու, որ այս մարդիկ անհամեմատ ավելի մեծ ատելություն գեներացրել են արցախցիների, քան թուրքերի հանդեպ»,-ասում է գրականագետը: Ընդգծում է, որ Արցախը հիմա մնացորդած է, որը չեք կարող համարել գոյատևման համար ենթակա կառույց: «Նա վտանգված է, այն, ինչ տեղի ունեցավ Փառուխի կամ Քարագլխի հետ, նույնն էլ կարող են անել Ստեփանակերտի հետ: Արցախի ժողովուրդը պողպատից ձուլված չէ, որ ապրելու անհնարինության պայմաններում կարողանա գոյատևել, ուզած-չուզած մարդիկ պետք է լքեն իրենց տները: Վարկաբեկում են արցախցուն, ասում են՝ փախել են ռազմաճակատից: Թունավորված ուղեղով մեր ժողովրդի մի զգալի հատվածը անմիջապես դրան հավատում է: Չեն նայում թվերին: Իրենց հայտարարած թվերի դեպքում 3 միլիոնանոց Հայաստանը տվել է մոտավորապես 3500 զոհ, Արցախը 1500 զոհ՝ 100 հազար բնակչության պայմաններում, եթե ընդունենք ի գիտություն այն թիվը, որ ընդհանուր զոհերի թիվը մոտ 5000 է: Հիմա՝ Հայաստանի՞, թե ՞ Արցախի հայությունն է ավելի շատ զոհ տվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Սրապիոնյանը հիշեցնում է, որ այս իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, թե տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ընդունում են, դա կստորագրեն, իսկ դա նշանակում է Արցախը նվիրաբերել ազերիներին, որոնք երկու ժամում կլցնեն այն: «Այն, որ պետականություն չունենք, աքսիոմատիկ ճշմարտություն է արդեն: Հայաստանը վերածում են անկլավի, Զանգեզուրի թևը կտան, Տավուշի 5-6 գյուղերը կտան, Իրանի ճանապարհը կփակվի: Ո ՞ւր հասցրեցին մեր ժողովրդին, մի մասը, որը տագնապած է, հույսը դրել է Իրանի ցանկության վրա, որը թույլ չի տա, որ Ադրբեջանը հաստատվի այստեղ: Եթե վանեցինք ռուսներին մեզանից, նա կտանի այնքան, ինչքան ուժը կպատի և որքան իր շահերին համապատասխան է:

Մնացածը կմնա թուրքական տիրապետության գոտի: Եթե շարունակենք ռուսների հետ նույն կերպ պահմտոցի խաղալ, նրանք մեզ ցավոտ դաս կտան: Եթե հայ ժողովուրդն իր խելքը վերջին պահին էլ գլուխը չհավաքի, թող հրաժեշտ տա իր պատմությանը: Մոնթեի տխուր կանխագուշակումը կիրականանա՝ «փակում ենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»: Այսօր ենք փակում»,ընդգծում է Սերժ Սրապիոնյանը: Իսկ վերջում հավելում է. «Այդ անունը կրող երկու մարդ է եղել: Լեհական 700 հազարանոց հայկական համայնքը կոտորվեց նույն անունը կրող մի փերեզակ հոգևորականի կողմից 17-րդ դարում, 400 տարի հետո նույն անունով փերեզակը, ըստ էության, Հայաստանը դնում է թուրքերի կրնկի տակ, իսկ այդպես Հայաստանը ոչ մի դեպքում գոյատևել չի կարող»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: