Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Գործողությունների ամբողջական կոմպլեքս է անհրաժեշտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գնաճի հետևանքներն այսօր իր վրա զգում է յուրաքանչյուր քաղաքացի: Անգամ պաշտոնական տվյալներն են վկայում, որ կան ապրանքներ, որոնք նախորդ տարվա համեմատ թանկացել են անգամ 50 տոկոսով: Հացը և հացամթերքը թանկացել է 10, միսը՝ 1520, բուսական յուղը՝ 48-52, շաքարավազը՝ 50, կաթնամթերքը՝ 25, միրգը՝ 25-30, բանջարեղենը՝ 10-15, խառը կանաչին՝ 60-70 տոկոսով և այլն: Ստեղծված իրավիճակում այն գումարը, որը քաղաքացին ծախսելու էր հագուստ կամ էլ այլ իրեր ձեռք բերելու համար, ստիպված է ծախսել կոմունալ վճարների և սննդամթերքի համար: Կամ էլ մարդկանց մեծ թվին սպառնում է թերսնում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է` առաջինը պետք է հասկանալ, թե այս գնաճային ֆոնի վրա չարաշահումներ ունե՞նք, թե՞ դրանք բնական գործոններով են պայմանավորված, որպեսզի զսպենք:

«Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում այս տարի կա գնաճ, և էլեմենտար է, որ այդ գնաճային ֆոնի մի ստվար զանգվածը պարզապես վերահսկողության կամ էլ ինչ-որ գործիքակազմերով հնարավոր չէ կանխել: Դրա համար գալիս է երկրորդ գործիքը` Կենտրոնական բանկը վերանայում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ դեպքում էլ այլ խնդիրներ են առաջանում՝ ըստ էության, զսպում ենք առաջարկը: Պահանջարկի վրա ազդում ենք, այն ընկնում է, գները նվազում են: Սա որպես գործիք կիրառելի է, բայց «միայնակ» հարցի լուծում չէ: Սրան զուգահեռ պետք է այնպես անել, որ չարաշահում չունենանք, այսինքն՝ եթե օբյեկտիվ է 7 դրամի գնաճը, չունենանք 17 դրամի գնաճ: Սա արդեն մրցակցային պաշտպանության հանձնաժողովը պետք է հսկի, որպեսզի գերիշխող դիրք ունեցողները չարաշահում չանեն: Այնուհետև էկոնոմիկայի նախարարությունը պետք է հասկանա` կա՞ն շուկաներ, որտեղից կարող ենք ավելի մատչելի գներով համապատասխան որակի ապրանքներ ձեռք բերել, եթե այդ շուկաները չկան, ապա վերանայենք բիզնեսի համար աջակցման մեր ծրագրերը: Օրինակ` հարկային արտոնություններ տանք ինչ-որ ապրանքախմբերի համար, որպեսզի ապրանքների գների վրա ունենանք ազդեցություն: Մյուս կողմից՝ պետք է կարողանանք հասկանալ, որ կա ֆորմատ, երբ անուղղակի ենք աջակցելու. հասկանալով, որ ունենք սոցիալական խնդիրներ, ավելացնելու ենք սոցիալական օժանդակության ծրագրերի թիվը»,-«Փաստի» հետ զրույցում գնաճի դեմ պայքարելու պարզ կանոններն է մեկնաբանում Բաբկեն Պիպոյանը:

Ընդգծում է` կյանքի օրենքն է, որ երբ չես կարողանում գնաճի դեմ ոչինչ անել, ուրեմն պետք է փորձես ավելացնել մարդկանց եկամուտների աճը, որպեսզի կյանքը չվատանա: «Եթե չես կարողանում համապատասխան եկամուտների աճ ապահովել, ակնհայտ է, որ ունենալու ես կյանքի պայմանների վատացում: Այստեղ նոր հայտնագործություն անելու կարիք չկա: Պետք է կոմպլեքս աշխատել: Օրինակն այսպես բերեմ: 11 հոգով մտնում ենք ֆուտբոլ խաղալու, երեքը վատ խաղացին, բավական է, որ թիմը պարտվի: Սա էլ մեծ համակարգ է, որն ամբողջ ռեսուրսով պետք է լծվի գործի, որովհետև աշխարհն է բարդ վիճակում, աշխարհը դա հասկացել է և որոշել է քայլեր ձեռնարկել, իսկ մենք առաջնորդվում ենք իներցիայով: Բնական է, որ խնդիրներ ունենալու ենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա օրինակ է բերում կարտոֆիլի գնաճը: «Ասվում էր` կարտոֆիլը թանկացել է, որովհետև արտահանվող կարտոֆիլը դրսում թանկ է: Եթե մարդն այս միտքը հայտնի որպես էկոնոմիկայի նախարար, նորմալ է, տրամաբանական է, բիզնեսի կանոնից ելնելով է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հարցին չպետք է այդ հարթությունից նայել: Եթե ագրարային քաղաքականություն վարեինք, դրսի գինը մեզ համար հիմա ինչպիսի՞ն կլիներ: Տեսեք` Ռուսաստանը ստեղծված իրավիճակում հացահատիկը քվոտավորում է: Պատկերացնո՞ւմ եք` նա քվոտա չտար, ասեր` ով ինչքան ուզում է, կարող է արտահանել, այս դեֆիցիտի ֆոնին միջազգային շուկայում ուր կարող էին հասնել գները, ինչ մեծ պահանջարկ կարող էր առաջանալ, ինչ աստղաբաշխական գումարներով կարող էին փորձել այդ ցորենը ձեռք բերել` Ռուսաստանի համար պարենային ապահովության խնդիր առաջացնելու համար:

Բայց Ռուսաստանը քվոտա դրեց, որպեսզի արտահանում չկարողանան իրականացնել: Երբ ագրարային քաղաքականություն չունես, և էկոնոմիկայի դաշտից զուտ տրամաբանական ինչ-որ միտք ես հայտնում, այո, որպես էկոնոմիկայի նախարար, միգուցե լավ ես անում, բայց եթե առաջինն այս միտքը հայտներ գյուղոլորտի պատասխանատուն, կարող էինք ասել` թող գնա տուն: Չէ՞ որ այս երկու նախարարությունները միացրել ենք, նա նաև գյուղոլորտի համար է պատասխանատու: Երբ կարտոֆիլի գնից և դրա արտահանումից էր խոսում, պետք է ոչ թե էկոնոմիկայի դիրքից հանդես գար, այլ գյուղատնտեսության: Կամ ասվում է` դե ապրանքը ներմուծված է, պետք է թանկ լինի, իսկ ինչո՞ւ չենք քննարկում, որ կան ապրանքներ, որոնց արտահանումը կարող ենք կազմակերպել, լոբբինգ անել, մարդկանց սննդակարգում կատարենք փոփոխություններ` ասելով, որ այս ապրանքը փոխարինեք այս մյուսով, բայց ոչ թե այնպես, ինչպես սիրում էին ժամանակին կատակել և ասել` «կարտոֆիլը թանկ է, սոխ կերեք»:

Պետք է առաջարկել ոչ թե անհամարժեք, այլ իրապես համարժեք մթերքներ: Կարո՞ղ էինք փորձել այս ընթացքում մեր երկրում ավելացնել կաթնամթերքի ծավալները, ի՞նչն էր դրան խանգարում, կարո՞ղ էինք նվազեցնել չմշակվող վարելահողերի ծավալները: Նշեցի քայլեր, որոնք պետք է անել, ցանկալի արդյունքին հասնելու համար գործողությունների ամբողջական կոմպլեքս է անհրաժեշտ»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: