NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Հրապարակ». Ռուս խաղաղապահների ղեկավարի հետ հանդիպելու են և պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների չստացված այցն Արցախ, երբ նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, այդպես էլ չպարզաբանվեց, եւ չհասկացվեց, թե այդ ամոթալի արգելքի հրահանգն ով է իջեցրել։

Հայաստանյան ընդդիմադիր պատգամավորները, որոնք ի սկզբանե փորձում էին գաղտնի պահել այդ փաստը եւ մեզ խնդրում էին չգրել, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Արցախ, երեկոյան ուշ ստիպված էին կցկտուր մեկնաբանություններ տալ եւ ֆեյսբուքյան գրառումներ անել` սլաքներն ուղղելով Նիկոլ Փաշինյան-Ալիեւ դուետի կողմը, հայտարարելով, թե նրանց պայմանավորվածության արդյունքում է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ցանկը փոխանցվել ՌԴ խաղաղապահներին, որոնք էլ անուն առ անուն ստուգել են եւ ասել, որ թույլ չեն տալիս սահմանը հատել։

Ընդդիմադիրները վստահ են, որ առանց ՀՀ իշխանությունների չի եղել դա, եւ որպես ապացույց են բերում իրենց այցի մասին հայտարարությունից հետո ԱԺ-ում հնչած ՔՊ պատգամավորների ելույթները, որոնք փրփրաբերան դատապարտում էին այդ այցը, հարցնում էին, թե ով է արդարացնելու իրենց ստացած աշխատավարձերը, հայտարարում էին, թե այդ այցով վտանգում են Հայաստանն ու Արցախը, եւ ընդդիմադիրները ներքին քայքայիչ գործունեությամբ են զբաղված` Ադրբեջանի հետ համագործակցությամբ։ Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու են խաղաղապահները կատարել հրահանգը, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված է Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան կապի ապահովումը, իսկ ապահովողները հենց ռուս խաղաղապահներն են։ Իրավիճակն ավելի խճճեցին պաշտոնական Երեւանի մեղադրանքները` հասցեագրված ռուսական կողմին։

Միջադեպից ժամեր անց ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց՝ մտահոգություն հայտնելով ապրիլի 12-ին տեղի ունեցածի կապակցությամբ։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, քանի որ դրանում հստակ ամրագրված է Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Արցախի միջեւ անխափան կապի ապահովումը: «Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետեւեն դրա տառին եւ ոգուն, ինչպես նաեւ իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Մենք տեղեկացանք, որ ԱՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարները, որոնք Աղավնոյի անցակետում Հայաստանից մեկնած ընդդիմադիր պատգամավորների հետ նախօրեին ժամեր շարունակ անպտուղ բանակցություններ են վարել խաղաղապահների հետ, ասել են, որ 2020 թվականից հետո այդ պատգամավորներից շատերը մի քանի անգամ այցելել են Արցախ, եւ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, մինչդեռ ռուս զինվորները ժամեր շարունակ կրկնել են մեկ բան, որ իրենք ընդամենը հրաման կատարող են, ու վերեւներից է պետք ճշտել, թե ինչու եւ ինչպես։

Երեկ տեղեկացանք, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունները քայլեր են ձեռնարկում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպելու համար, որպեսզի պարզեն, թե ումից են նման հանձնարարական ստացել եւ, ամենակարեւորը՝ ինչու են կատարել, քանի որ պաշտոնական Մոսկվան հարկ չի համարել արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Սրանով պայմանավորված` նրանք հրաժարվում էին մեզ հետ զրույցում մեկնաբանել կատարվածը կամ էլ կցկտուր հայտարարություններ էին անում։ Արցախի ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Մելքոնյանը մեզ ասաց՝ քանի դեռ իրենք չեն պարզել միջադեպի մանրամասները, չի ցանկանում գնահատականներ ու մեկնաբանություններ տալ։ «Գործընթացներ են գնում, կարեւոր հանդիպում ունենք, երբ կլինի, կպարզենք որոշակի հարցեր, նոր հայտարարություն կանենք»,- ասաց նա։

Արցախի ՀՅ դաշնակցության խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին հարցրինք՝ ռուս խաղաղապահներն ունե՞ն նման մանդատ, որ արգելեն անխափան ելումուտն Արցախ։ «Բերեք պարզենք, նոր խոսենք»,- ասաց նա: Ե՞րբ եք պարզելու։ «Հավանաբար՝ երեկոյան, փորձում ենք մինչեւ երեկո պարզել»։ ԱԳՆ-ն ողջ պատասխանատվությունը դրեց ռուս խաղաղապահների վրա, ռուսական կողմից չեն հակադարձում, կնշանակի՝ ճշմարտությո՞ւն է։ «Եկեք մի շտապեք, թողեք պարզենք․․․ չգիտե՞ք, որ Հայաստանից ու Ադրբեջանից բոլորը մեղադրում են ռուս խաղաղապահներին, դա իրենց վարվող քաղաքականությունն է»: Բայց ռուսներն առանձնապես չեն հակադրվում։ «Մեկ էլ եմ ասում․ թողեք պարզենք՝ նոր»։ Մոսիյանն ասաց նաեւ, թե պատերազմից հետո չի հիշում նման դեպք, որ խաղաղապահներն արգելեն քաղաքացիների մուտքն Արցախ։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ համատեղ նիստ էր նախատեսված Արցախում, եւ արդյոք դա ուղիղ կապ ունի՞ կատարվածի հետ։ Մոսիյանն ասաց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համատեղ լսումներ էր կազմակերպել Արցախի հիմնախնդիրների եւ ապագա կարգավիճակի տեսլականի թեմայով։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ ամեն ինչ սկսվել է հենց այս լսումներից․ անցած շաբաթ ԱՀ խորհրդարանի ղեկավարությունը հրավեր է ուղարկել Հայաստանի խորհրդարանի բոլոր պատգամավորներին` հրավիրելով վերոնշյալ լսումներին, անգամ լսումների օր է նշանակված եղել՝ ապրիլի 13-ը: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը, բնականաբար, մերժել են, քանի որ իրենք ու իրենց ղեկավարն արդեն ձեռքերը լվացել են Արցախից էլ, Արցախի կարգավիճակից էլ: Փորձել են Արայիկ Հարությունյանի միջոցով չեղարկել այդ լսումները, սրանով է բացատրվում, որ օրը հետաձգվել է՝ նշանակվելով ապրիլի 15-ին, իսկ ՔՊ-ականները խաղաքարտերը բացեցին եւ սկսեցին վտանգների մասին գուժել, երբ ընդդիմադիրները խորհրդարանի ամբիոնից հայտարարեցին Արցախ մեկնելու որոշման մասին։

ՔՊ-ական պատգամավորների նախօրեի ելույթներն ինքնին մատնում են Արցախի ճանապարհին կատարված միջադեպի նախապատմությունը եւ այն, որ չի բացառվում՝ Փաշինյանն իր դաշնակից Ալիեւի միջոցով փորձել է կանխել այդ լսումները, քանի որ ինքը Բրյուսելում այլ պայմանավորվածություններ է ձեռք բերել, եւ Արցախի կարգավիճակի մասին որեւէ տառ չկա հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ, ավելին` երեկ էլ ԱԺ ամբիոնից մատնեց Արցախի վերաբերյալ իր սակարկումների մասին՝ հայտարարելով. «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: Ինչը նշանակում է, որ կասկածի տակ են դրված ԼՂ-ի անկախությունն ու կարգավիճակը։

Ընդդիմադիր շրջանակները հենց այս համատեքստում են դիտարկում իրենց Արցախ մտնելու արգելքը՝ ասելով, թե կստացվեր, որ, մի կողմից, Փաշինյանը համաձայնություն է տալիս, մյուս կողմից` Արցախում անգամ իշխանական ուժերի մասնակցությամբ անկախ կարգավիճակի հարց են քննարկում։

Վերադառնալով ռուս խաղաղապահների պահվածքին կամ այն հարցին, թե ինչու են ռուսները սպասարկում Փաշինյանի եւ Ալիեւի օրակարգը, քաղաքական շրջանակներում ենթադրում են, թե Ռուսաստանը, Ուկրաինայի հետ հակամարտությամբ ու իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված, չի ցանկանում սրել իրավիճակը, Հարավային Կովկասում նոր ճակատ բացել, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանն ու Ալիեւն ուղիղ աշխատում են իրար հետ եւ կարող են «սարքել» խաղաղապահների գլխին։ Մեծ հաշվով, եթե մենք` երկու թշնամի պետություններս, իրար հետ լեզու ենք գտել, ինչո՞ւ պետք է ռուսներին դա ձեռնտու չլինի:

Նշենք, որ երեկ ընդդիմադիրները, ի պատասխան ԱԳՆ-ի մեղադրանքներին, պարզաբանում էին պահանջում նախեւառաջ ՀՀ իշխանություններից՝ հիշեցնելով, որ եռակողմ հայտարարության կողմերից մեկն էլ ՀՀ իշխանությունն է։ «Օրվա իշխանությունները, որպես իրենց կատարած հայտարարությունների տրամաբանական շարունակություն, պարտավոր են անհապաղ հանդես գալ գործողություններով, հավաստիացումներով, որ Հայաստան-Արցախ անխափան մուտքը Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վերականգնված է»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում