Չավուշօղլուն պատասխանել է, թե արդյոք Թուրքիան կմիանա հակառուսական պատժամիջոցներին
Թուրքիայի ներգրավվածությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իրատեսական չէ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Անկարայի նման դիրքորոշմամբ հետաքրքրված են արևմտյան գործընկերները։
«Մեզ հաճախ հարցնում են՝ կփակե՞նք երկինքը։ Տեսեք, Թուրքիան միջնորդական դիրքորոշում ունի՝ ստեղծված իրավիճակը կայունացնելու համար»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։